Ինչպես ճիշտ դիմահարդարվել ամռանը. խորհուրդներ Սյուզի Մելիքյանից

6/05/2017

Ինչպես ճիշտ դիմահարդարվել ամռանը. խորհուրդներ Սյուզի Մելիքյանից



Ամռանը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել դիմահարդարմանը: Անպայման, պետք է տարբերակել առօրյա, գործնական հանդիպման, երեկոյան խնջույքների դիմահարդարումները։ Armshowbiz,com–ի հետ զրուցում Սյուզի Մելիքյանը նշel է, թե ինչպես է պետք դիմահարդարվել ամռանը։

Առօրյա դիմահարդարում

Դիմահարդարման համար ամառն անբարենպաստ է: Կոսմետիկ միջոցներ ընտրելիս, հատկապես, աչքի մատիտի, թարթչաներկի ընտրության դեպքում, ուշադիր եղեք. դրանք պետք է ջրակայուն լինեն: Այս սեզոնին պետք է հրաժարվել տոնային քսուկներից, եթե, այնուամենայնիվ, զգում եք դրա անհրաժեշտությունը, օգտագործեք քիչ, աննշան: Շրթունքները նախընտրելի է չքսել կամ նուրբ երանգ ընտրել։ Ստվերաներկ օգտագործելն էլ չի խրախուսվում։ Առօրյա դիմահարդարման ժամանակ կարելի է միայն թարթիչները ներկել։ Այս տարի հակաթրենդ են հաստ ընդգծված հոնքերը։ Ինքս չեմ սիրում և իմ աշխատանքներում հաստ չեմ ընդգծում հոնքերը։ Որքան նուրբ լինի, այնքան ավելի գեղեցիկ։ Այս տարի բնական դիմահարդարումն է նորաձև։



Գործնական հանդիպմանը

Հատկապես գործնական հանդիպումներին կանայք պետք է առավել ուշադիր լինեն իրենց դիմահարդարմանը։ Իհարկե, առանց դիմահարդարման պետք չէ գնալ գործնական հանդիպման, քանի որ լավ տպավորություն չեք թողնի։ Պետք է շատ քիչ տոնային քսուկ օգտագործել, շուրթերն ընդգծել նուրբ երանգով և ներկալ թարթիչները։ Արտահայտիչ դիմահարդարմամբ  գործնական հանդիպման գնալը սխալ է։




Լողափում

Արդեն բացվել է ծովափնյա սեզոնը։ Խորհուրդ եմ տալիս լողափում ընդհանրապես չդիմահարդարվել։ Պետք է օգտագործել միայն խնամող և մաշկը վերականգնող քսուքներ, դիմափոշի։ Լողափին թույլատրելի է այնպիսի դիմափոշի օգտագործել, որը կհարթեցնի մաշկը և չի չորացնի։ Կարևոր է` ճիշտ դիմափոշի ընտրել։



Երեկոյան խնջույքներին

Երեկոյան խնջույքներին թույլատրելի է ընդգծված դիմահարդարումը։ Ամեն բան կախված է սեփական ցանկությունից։ Եթե շրթունքները են մուգ քսում, պետք է աչքերը չընդգծել։ Միայն կարելի է արհեստական թարթիչ դնել։ Այս տարի նորաձև չեն գույների խտությունն ու առատությունը։ Ակտուալ են աչքերի սրածայր պոչիկները: Ն ախընտրելի է բաց գույների` ամառային տոների ստվերաներկեր օգտագործել։

 

Show Biz TV

Copyright © 2017 Home - ARMShowbiz & Showbiz TV All Right Reserved