«Ինձ համար վերադառնալու մասին տվածս խոստումը ցանկացած հոնորարից ավելի թանկ է: Այդ իսկ պատճառով է, որ 15 տարվա բեմական կյանքիս ընթացքում երբևէ հետաձգված համերգ չի եղել: ԵՐԵՎԱՆ․․․ Այս համերգը ես երկար կհիշեմ: Ձեզ հրավիրելով՝ ես սպասում էի շատ մարդկանց, բայց չէի կարող պատկերացնել, որ այդքան շատ: Ավելի քան 45 հազար: Շնորհակալ եմ: Այսպիսի մենահամերգներից հետո ես հասկանում, որ այսքան տարվա աշխատանքդ իզուր չի անցել: Կարծում եմ, որ նման հրապարակներն ու նման լսարանը ցանկացած արտիստի երազանքն է: Եվ վերջում՝ մեծ շնորհակալություն իմ գլխավոր երկրպագուհի @tatakey-ին, քանի որ առանց նրա մասնակցության դժվար կլիներ ասել, թե երբ կկայանար համերգը: Բայց այն կայացավ և կայացավ քաղաքի գլխավոր հրապարակում:

Հայաստան, Երևան, 08.06.2017: Շնորհակալություն»
Հիշեցնենք, որ Instagram-ի tatakey անունով օգտատերը Տաշիր ընկերության հիմնադիր, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի դուստրն է: