7 հակաթրենդ, որոնցիցի պետք է շտապ ազատվել

6/03/2017

7 հակաթրենդ, որոնցիցի պետք է շտապ ազատվել



Նորաձևությունը բազմազան ու բազմատեսակ է: Թրենդները ժամանակի ընթացքում հնանում ու հակաթրենդ են դառնում, սակայն աղջիկները շարունակում են օգտագործել դրանք:
Cosmo-ն գրում է, որ ժամանակին այս աքսեսուարներն ու կոշիկները ևս թրենդային էին, սակայն այժմ դրանք դուրս են մնացել նորաձևությունից:


Մորթիով կոշիկներ: Այսպիսի կոշիկները բավականին երկար ժամանակ նորաձև էին, սակայն այժմ հակաթրենդ են համարվում: Ժամանակն է ազատվել դրանցից:




Կոշիկներ ու բարակ գուլպաներ: Որոշ ժամանակ առաջ նման համադարությունը բավականին մոդայիկ տեսք ուներ, իսկ այժմ սա ձանձրալի ու անհետաքրքիր է:



Հայելային ապակիներով ակնոցներ: Այստեղ կարևոր է գույնը՝ եթե ապակիները կանաչավուն  են, ապա դեն նետեք դրանք:




Զարդարված ժամացույցներ: Նման ժամացույցներն արդեն վաղուց նորաձև չեն ու անճաշակ են համարվում:



Խոշոր վզնոցներ: Այս սեզոնին նորաձև է մինիմալիզմը, այդ պատճառով էլ խոշոր վզնոցները հակաթրենդ են դարձել:




Խոշոր ականջօղեր: Ինչպես արդեն նշեցինք, մինիմալիստական ուղղվածությունն այս սեզոնին գերակշռելու է: Նորաձև են փոքրիկ ու աննշան ականջօղերը:




Բարձրակրունկ մարզակոշիկներ: Այսպիսի կոշիկները նորաձև էին 90-ականներին, և թեև այժմ 90-ականների նորաձևությունը վերադառնում է, սակայն այսպիսի մարզակոշիկները միևնույնն է հակաթրենդ են համարվում:



Show Biz TV

Copyright © 2017 Home - ARMShowbiz & Showbiz TV All Right Reserved