«Խոստանում եմ՝ շուտով պարելու ենք»․ Սոֆի Մխեյանը՝ ստեղծագործական դադարի ու սպասվող նորությունների մասին

6/03/2017

«Խոստանում եմ՝ շուտով պարելու ենք»․ Սոֆի Մխեյանը՝ ստեղծագործական դադարի ու սպասվող նորությունների մասին


Երգչուհի Սոֆի Մխեյանը վերջերս է վերադարձել Սոչիում կայացած «Տարվա երգ» մրցանակաբաշխությունից, որի ժամանակ «Լեբլեջիները խմբերգը» արժանացել է լավագույն կատարում մրցանակի։




«Մի քիչ դադարը չխանգարեց և ինձ, և հանդիսատեսիս»,- այսպես արձագանքեց Սոֆին հարցին, թե ինչու երկար ժամանակ ակտիվ գործունեություն չի ծավալում։ Այնուհետ, նա ասաց, որ «դադար» ասվածը այդքան էլ տեղին չէ, քանի որ ինքը երբեք չի դադարել հանդիսատեսի հետ հանդիպել և ելույթ ունենալ այս կամ այն միջոցառմանը և երեկույթներին։ «Իմ հանդիսատեսից ես չեմ հեռացել»,- խոսքը ավարտելով` նշեց նա։
Հարցին՝ թե, երբ նորություններ կլինեն, երգչուհին պատասխանեց. «Չեմ ցանկանում բացել փակագծերը, բայց շուտով ես անակնկալ կունենամ հանդիսատեսիս համար»։
Իսկ մանրամասնելու փոխարեն, Սոֆին ասաց. «Խոստանում եմ, որ բոլորս կպարենք շուտով»։



-Սոֆի ջան, Դուք նաև հանդիսանում եք հեռուստանախագծերի և սկսնակ երգիչների պրոդյուսեր, ինչ կասեք այդ մասով․ Ձեզ հոգեհարազա՞տ է պրոդյուսերի աշխատանքը։
-Ես նախ և առաջ երգչուհի եմ ու առանց երգի և երաժշտության իմ կյանքը չեմ պատկերացնում, բայց պրոդյուսերական աշխատանքը, հաշվի առնելով դրական արձագանքները, կարելի է համարել, որ ստացվում է։ Եկեք ժամանակից առաջ չընկնենք․ ժամանակը ցույց կտա՝ ինչքան երկար կտևի իմ պրոդյուսերական աշխատանքը։

Իսկ վերջում երգչուհին խորհուրդ տվեց հետևել իր՝ Facebook-ի և Instagram-ի պաշտոնական էջերին և ամեն ինչի մասին առաջինը կտեղեկանան։




 

Show Biz TV

Copyright © 2017 Home - ARMShowbiz & Showbiz TV All Right Reserved