Դիմահարդարում սեպտեմբերի 1-ի համար

4/02/2017

Դիմահարդարում սեպտեմբերի 1-ի համար


Հերթական ամառային արձակուրդներն այլևս պատմություն են: Եվս մի քանի ժամ, և մենք հրաժեշտ կտանք շոգ ամռանը ու կդիմավորենք դեռ անհասկանալի եղանակներ խոստացող աշնանը: Լա՜վ, մետեո-կանխատեսումների հետևից չընկնենք. խոսքը գիտելիքի տոնի մասին է, որն ավանդաբար նշվում է սեպտեմբերի 1-ին: Այդ օրը դպրոցներում և համալսարաններում հնչում է առաջին զանգը: Նորից խենթ օրեր, կարոտախառն դասընկերներ, համակուրսեցիներ, դասեր, քննություններ, մոդուլներ: Այդ խորհրդանշական օրվան, հատկապես, գեղեցիկ սեռի գիտելիքահեններն են պատրաստվում: Այդ առիթի շուրջ նրանք սկսում են մտածել դեռևս արձակուրդների ժամանակ. հագուստ, վարսեր, դիմահարդարում: Մի խոսքով, հոգսերը շատ են: Բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է տարվել դրանով. Չմոռանանք, որ խոսքը բուհի կամ ավագ դպրոցի մասին է, այլ ոչ թե՝ շքահանդեսի: Իսկ թե ի՞նչ կարելի է անել շլացուցիչ տեսք ունենալու ու չափը չանցնելու համար: Այդ հարցում Ձեզ կօգնի լոնդոնաբնակ Յարոսլավան:


Show Biz TV

Copyright © 2017 Home - ARMShowbiz & Showbiz TV All Right Reserved