Գեղեցիկ վարսեր ունենալու գրավականը

4/02/2017

Գեղեցիկ վարսեր ունենալու գրավականը

Մեր գլխի մազերից յուրաքանչյուրի կյանքը բաղկացած է 3 փուլից.
  1. Աճման փուլն այն պահն է, երբ մազը ձևավորվում է գեղձապարկուճում՝ միջին հաշվարկով այն մեկ ամսվա ընթացքում աճում է 1,5 սմ: Սա երկարատև փուլ է, որը շարունակվում է 3-6 տարի՝ կախված գենետիկական պատկանելիությունից:
  2. Գրանցման փուլ. այս ընթացքում մազի գեղձապարկուճը դադարեցնում է մազի աճը, բայց մազը դեռևս չի թափվում: Այս փուլը տևում է 1-2 ամիս:
  3. Հանգստի փուլ. մազն առանձնանում է, սնուցում չի ստանում, սկսվում է նոր մազի աճման փուլը:
Սակայն այս փուլերի մեջ, տարբեր գործոնների պատճառով, կարող են փոփոխություններ տեղի ունենալ:

Արտաքին
. շրջակա միջավայրի աղտոտվածություն,
. կլիմայական պայմանների փոփոխություններ,
. ջերմային ազդեցություն,
. սրահների պրոցեդուրաներ:
Ներքին
.  քրոնիկ և  բորբոքային հիվանդություններ,
. վիտամինների պակաս,
. հորմոնալ վերակառուցում,
. սթրեսներ,
. քրոնիկ հոգնածություն, անքնություն,
. սխալ սնունդ ՝ կոնսերվանտների, ածխաջրերի օգտագործում:
 Ինչպես օգնել մազերին կրկին առողջ տեսք ունենալ և ինչպես խուսափել մազաթափությունից:
Անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել մազերի ճիշտ խնամք, սնուցումը պետք է լինի ներքին և արտաքին:
Սկսե՛ք ճիշտ սնվել:
Շքեղ, հաստ  մազերի համար աննհրաժեշտ է սպիտակուցներով հարուստ սնունդ: Կարևորը ոչ թե միայն միս, ձուկ և պանիր ուտելն է, այլ հոգալը, որ դրանք ճիշտ յուրացվեն: Դրա համար անհրաժեշտ են մմրգեր, բանջարեղեն, շիլաներ, որոնք հարուստ են տարբեր վիտամիններով:
Սպիտակուցի աղբյուր- հավի, տավարի միս:
Միկրոտարրերի աղբյուր-մաղադանոս, համեմ, կանաչ ոլոռ:
Օմեգա- 3 թթվի աղբյուր- ծովի ձկան յուղոտ միս:
Վիտամին B-ի աղբյուր- լյարդ, ձու, ընկույզներ, գազար, լոբի, սոյա:
Այս ամենը կարող է կատարելագործել մազերի աճը և դրանց հաղորդել առավել փարթամ տեսք:
Խորհուրդներ
. Որքան հնարավոր է հաճախ օգտագործեք միրգ, ինչպես նաև որոշ բանջարեղեններ՝ կեղևի հետ միասին, որոնց պարունակած նյութերը  բարենպաստ ազդեցություն են թողնում մազերի վրա:
. Աշխատեք խուսափել հրուշակեղենից, յուղալի համեմունքներից, որոնք կարող են թեփ և ավելորդ ճարպ առաջացնել գլխի մաշկին:
. Մազերին անհրաժեշտ է սպիտակուցային սնունդ, որքան հնարավոր  է խուսափեք ալյուրից  պատրաստված կերակրատեսակներից:
. Օգտվեք խնամքի ճիշտ  միջոցներից և օճառահեղուկներից:
Ինչպես խուսափել մազաթափությունից:
. Մի չարաշահեք ամուր սանրվածքները,
. վերջ տվեք վնասակար սովորություններից,
. սսովորեք ճիշտ լիցքաթափվել և կարգավորել քունը,
. մի սանրեք թաց մազերը:
Եվ մի մոռացեք, որ գեղեցիկ և խնամված մազերը կնոջ գեղեցկության գրավականներից է:

Show Biz TV

Copyright © 2017 Home - ARMShowbiz & Showbiz TV All Right Reserved